«Վարչաբենդի» ստեղծման ու համերգի անցկացման համար միջոցներ է հատկացրել ՔՊ-ն

«Վարչաբենդի» ստեղծման և «Պալլադիում հոլլ»-ում հունվարի 30-ին կազմակերպած երեկույթի համար ՀՀ վարչապետի աշխատակազմը գումար չի ծախսել, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը։

Ըստ հարցման պատասխանի՝ միջոցները տրամադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 

Երաժշտական գործիքների ձեռքբերման, բենդի անդամներին վարձատրելու, համերգասրահի կառուցման և վայրի վարձակալության մասին հարցերը Armenia Today-ը վերահասցեագրել է ՔՊ կուսակցության մամուլի ծառայությանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներ նվագել էր սովորում, ապա իր բենդն էր ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով։

Leave a Comment