Առաջիկա օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև կարող են բանակցություններ սկսվել

Իրանի և Միացյալ Նահանգների պաշտոնյաների միջև բանակցություններ հնարավոր են առաջիկա օրերին․ Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի ԱԳՆ տեղեկացված աղբյուրը։

Հաղորդվում է, որ բանակցություններին կմասնակցի 2 իրանցի պաշտոնյա։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ժամանակը և վայրը դեռևս որոշված չեն։ Երկխոսությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջիկա օրերին Թուրքիայում բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին։

Leave a Comment