«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն անհավանական գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում։

70-րդ րոպեին անգլիացին մրցակցի դարպասը գրավել է «կարիճ» տեսակի հարվածով։

Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո մանչեսթերցիները 2։0 հաշվով հաղթում էին ֆրանսիացի կիսապաշտպան Ռայան Շերկիի ու գանացի վինգեր Անտուան Սեմենյոյի գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից հետո «Տոտենհեմը» խուսափել է պարտությունից Դոմինիկ Սոլանկեի դուբլի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 47 միավորով երկրորդ տեղում է և 6 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»։ «Տոտենհեմը» 29 միավոր 14-րդն է։



Leave a Comment