Թրամփը հայտարարել է ստիպելու ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Politico» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ վստահ է՝ հեշտությամբ կլուծի ԱՄՆ-ի անդամ երկրների կողմից ՄԱԿ-ին չվճարված անդամավճարների խնդիրը։

«Եթե ինձ դիմեին, ես կստիպեի բոլորին վճարել, ինչպես ստիպեցի ՆԱՏՕ-ին։ Պետք էր միայն զանգահարել այդ երկրների ղեկավարներին, նրանք մի քանի րոպեի ընթացքում կուղարկեին բանկային չեկերը»,-ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է թերթը, Թրամփը չի մանրամասնել, թե արդյոք Միացյալ Նահանգները մտադիր է վճարել ՄԱԿ-ին «իրենց պարտք մնացած միլիարդավոր դոլարները»։

Leave a Comment