Իրանը ԱՄՆ-ի հետ լուրջ բանակցություններ է վարում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է Միացյալ Նահանգների հետ «բավարարող» համաձայնագիր կնքի, որը կհանգեցնի նրան, որ իսլամական երկիրը միջուկային զենք չի ունենա։

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք նրանք կհամաձայնվեն դրան։ Բայց նրանք մեզ հետ բանակցություններ են վարում, լուրջ բանակցություններ»,-ասել է Թրամփը լրագրողներին:

Սակայն նա հրաժարվել է մանրամասնել, թե ինչ է մտադիր անել Իրանի հետ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքներով Վաշինգտոնը կորոշի, թե ինչպես վարվել Թեհրանի հետ։

«Տեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք՝ ինչ կլինի: Մենք ունենք մեծ ռազմածովային նավատորմ, որը ուղղվում է այնտեղ»,-ասել էր նա։

Թրամփն ավելացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին չի տեղեկացնում հնարավոր հարվածների պլանների մասին։

 

Leave a Comment