https://arm.sputniknews.ru/20260201/ete-amn-n-paterazm-sandzazertsi-ajn-taratsashrjanajin-masshtabneri-khasni-khamenei-98291953.html
Եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այն տարածաշրջանային մասշտաբների կհասնի․ Խամենեի
Եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այն տարածաշրջանային մասշտաբների կհասնի․ Խամենեի
Sputnik Արմենիա
Նա նաև նշել է, որ երկրում բողոքի ցույցերի նպատակը հենց պետական հեղաշրջումն էր։ 01.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-01T17:49+0400
2026-02-01T17:49+0400
2026-02-01T17:49+0400
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
անկարգություններ
ամն
ալեքսանդր վուչիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204974_0:0:1600:901_1920x0_80_0_0_d27d6b83c2d06ec1398f409b28d7dfe3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի- Sputnik. Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այս անգամ այն տարածաշրջանային մասշտաբներ կընդունի:«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե պատերազմ սանձազերծի, այս անգամ պատերազմը տարածաշրջանային մասշտաբներ կընդունի», – ասել է Այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին: Հունվարի 29-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի 15 պաշտոնյաների և 6 իրավաբանական անձանց նկատմամբ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ միությունը որոշել է իրանական ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ-ն ռազմավարական սխալ է թույլ տալիս, իսկ Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ այդ քայլի պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի եվրոպացի քաղաքական գործիչների վրա:Սերբիայի նախագահ Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ի հարձակումն անխուսափելի է, և Իրանի վրա հարվածը կարող է տեղի ունենալ 48 ժամվա ընթացքում:Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմը» ուղղվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակներում՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի», և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/19/96204974_179:0:1600:1066_1920x0_80_0_0_dc21948ac7be7a639aed7227ba0657c3.jpg.webp
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, անկարգություններ, ամն, ալեքսանդր վուչիչ
այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, անկարգություններ, ամն, ալեքսանդր վուչիչ
Նա նաև նշել է, որ երկրում բողոքի ցույցերի նպատակը հենց պետական հեղաշրջումն էր։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի- Sputnik. Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սանձազերծի, այս անգամ այն տարածաշրջանային մասշտաբներ կընդունի:
«ԱՄՆ-ն պետք է իմանա, որ եթե պատերազմ սանձազերծի, այս անգամ պատերազմը տարածաշրջանային մասշտաբներ կընդունի», – ասել է Այաթոլլա Ալի Խամենեին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Իրանի վերջին անկարգությունները, որոնք ուղեկցվում էին ջարդերով և հարձակումներով, ավելի շատ նման էին պետական հեղաշրջման փորձի, սակայն այն ճնշվել է, հավելել է Խամենեին: Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, «բայց ի պատասխան նրան, ով ագահ կլինի, կցանկանա հարձակվել և վնասել, Իրանի ժողովուրդն ամուր հակահարված կտա»:
Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին: Հունվարի 29-ին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի 15 պաշտոնյաների և 6 իրավաբանական անձանց նկատմամբ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ միությունը որոշել է իրանական ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ-ն ռազմավարական սխալ է թույլ տալիս, իսկ Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ այդ քայլի պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի եվրոպացի քաղաքական գործիչների վրա:
Սերբիայի նախագահ Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ի հարձակումն անխուսափելի է, և Իրանի վրա հարվածը կարող է տեղի ունենալ 48 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմը» ուղղվում է դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակներում՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումն ավելի վատ կլինի», և կոչ է արել «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»: