Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկ է ուղարկվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով:

Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն՝ մոտ 19 900 տոննա հացահատիկ:

Leave a Comment