Խաղաղ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 4-5-ը. Զելենսկի • Tribune.am

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում, հայտնել Է Ուկրաինայի նախագահը: Փոխանցում է DW-ն։

«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են», — գրել է Զելենսկին։

Նախկինում հաղորդվել էր, որ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 1-ին։

Leave a Comment