Չգիտեմ՝ կզեղչե՞ն Վեհափառի անունը․ Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետը տեղյակ չէ, արդյոք քահանան պատարագի ընթացքում կզեղչի՞ Վեհափառի անունը, թե՞ ոչ։

«Չեմ կարող ասել, քահանայից հարցնեք»,- ասել է Վահրամ Խաչատրյանը։

Մարզպետի խոսքով՝ նորմալ է, որ պետական աշխատողները ներկա են պատարագին, և ոչ ոք չի ստիպել նրանց ներկա գտնվել։

«Չեմ տիրապետում և չեմ կարող պատասխանել այս հարցին»,- լրագրողների հետ զրույցում ասել է մարզպետը՝ անդրադառնալով երեկ Քննչական կոմիտե կանչված հոգևորականների մասին հարցին։

Նշենք, որ Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի եկեղեցում։

Leave a Comment