ԱՄՆ-ը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային Patriot հրթիռների վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 730 միավոր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին՝ մոտավորապես 9 միլիարդ դոլարի արժեքով, հաղորդում է Պենտագոնը։

«Պետդեպարտամենտը որոշում է կայացրել հավանություն տալ Սաուդյան Արաբիայի Թագավորությանը PAC-3 MSE հրթիռների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքին՝ մոտավորապես 9 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով»,-ասվում է Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության հայտարարությունում։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին ներկայացրել է 730 PAC-3 MSE հրթիռների գնումը։

Leave a Comment