Ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը, գրում է «Հրապարակը»։
Թերթը հղում է անում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցին:
Ըստ թերթի՝ լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլև՝ դրսում, քանի որ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք էր վայելում։
Սիմոնյանը մահացել էր 2025 թվականի նոյեմբերի 20-ին՝ 100 տարեկան հասակում։ Հունվարի 27-ին «Սինեմա Պարկ Մոսֆիլմ» համերգային համալիրում տեղի էր ունեցել Մհեր Մկրտչյանի «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի պրեմիերան, որը պատմում է Սիմոնյանի մասին։
