Նովակ Ջոկովիչը հաղթել է չեմպիոնին և դուրս եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ 38-ամյա սերբ թենիսիստը կիսաեզրափակչում 3:6, 6:3, 4:6, 6:4, 6։4 հաշվով պարտության է մատնել աշխարհի երկրորդ ռակետ իտալացի Յանիկ Սիներին։ Մրցախաղը տևել է 4 ժամ 9 րոպե:

Յանիկ Սիները Australian Open գործող չեմպիոնն էր, որն անցած տարի եզրափակչում հաղթել էր Ալեքսանդր Զվերեւին:

Ջոկովիչը 11-րդ անգամ հանդես կգա այս առաջնության եզրափակչում, որտեղ կմրցի Կառլոս Ալկարասի հետ։ Ջոկովիչը Australian Open-ի 10-ակի չեմպիոն է։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Leave a Comment