Մասշտաբային հոսանքազրկում Ուկրաինայում. մետրոն չի աշխատում, ջրամատակարարում չկա

Քաղաքականություն

31.01.2026 | 18:10

Հունվարի 31-ին Ուկրաինայի տարածքի մեծ մասում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում, որը խափանել է նաև ջրամատակարարումն ու ջեռուցումը։ «Էկոնոմիչեսկայա պրավդա»-ի տվյալներով՝ պատճառը էներգահամակարգում գրանցված համակարգային վթարն է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արտակարգ հոսանքազրկումներ են իրականացվել Կիևում, Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, ինչպես նաև մի շարք այլ մարզերում։ Կիևում ժամանակավորապես դադարել է մետրոյի աշխատանքը, իսկ պոմպակայանների հոսանքազրկման պատճառով քաղաքում չի եղել ջրամատակարարում։

Վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ վթարը պայմանավորված է Ուկրաինայի, Ռումինիայի և Մոլդովայի միջև բարձրավոլտ գծերի անջատմամբ, ինչը հանգեցրել է շղթայական խափանման։ Նրա խոսքով՝ ժամեր անց սկսվել է էներգամատակարարման վերականգնումը, նախ՝ կենսական ենթակառուցվածքների, ապա՝ բնակչության համար։

Leave a Comment