Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի և մի շարք այլ անձանց նկատմամբ։
Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ցուցարարների նկատմամբ «արյունալի ճնշումների պատճառով»։
Ներքին գործերի նախարարը և անվտանգության ուժերի ևս հինգ պաշտոնյաներ ենթարկվել են պատժամիջոցների։