Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան:
Գեղեցկուհի Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:
Աղջնակի ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ, բաժանմունքի վարիչ Արմեն Մինասյանը: Թե մայրիկը եւ թե փոքրիկը իրենց լավ են զգում:
Ընտանիքի ԼՂ-ից տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 2020թ-ին: