Վիգեն Էուլջեքչյանը հետազոտվել է. սրտի հետ կապված խնդիրներ ունի

Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո. Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։

«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», – ասել է Էուլջեքչյանի կինը։

Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելել է, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։

Leave a Comment