Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան․ նստավայրը Երևանում է

Քաղաքականություն

30.01.2026 | 17:54

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահի հրամանագրով Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Գեորգի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է հրամանագրում։

Leave a Comment