Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը թուլացնելու համար միջնորդական ջանքեր է փորձում գործադրել Թուրքիան

Հունվար 30,2026 15:22

«Իրանն այսօր». Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը թուլացնելու համար միջնորդական ջանքեր է փորձում գործադրել Թուրքիան:

🔹Մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահները։

🔹Արդեն Թուրքիայում է նաև արտգործնախարար Արաղչին։

🔹Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Էրդողանը Փեզեշքիանի ու Թրամփի հետ եռակողմ տեսակոնֆերանս անցկացնելու առաջարկ է արել։ Ըստ այդ լուրերի՝ Թրամփը համաձայնել էր, Փեզեշքիանը՝ դեռ չէր արձագանքել։

🔹Այսօր՝ Էրդողանի հետ զրուցելիս, Փեզեշքիանը ընդգծել է, որ ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողության նախապայմանն ու հիմքը կողմերի բարի կամքի ապացուցումն է և տարածաշրջանում պատերազմական ու սպառնալիք պարունակող գործողություններից հրաժարվելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment