Կեսգիշերին իրանցիների մի խումբ փորձել է փշալարերի վրայով թռչելով հատել Հայաստանի սահմանը. ԱԱԾ-ն նրանց ձերբակալել է

Հունվարի 20-ին Մեղրիի սահմանային հատվածում Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ժամը 00։00-ի սահմաններում փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության փշալարե ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետությիրաան պետական սահմանը։

ArmLur.am-իտեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

 ՀՀ Քնչական կոմիտեից հայտնել են որ, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Leave a Comment