Ադրբեջանը շարունակում է զինվել․ հիմա ինքներդ ասեք, ինչի՞ է պատրաստվում․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից։

1-ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%-ով ավելի շատ։

2-րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ-ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։

Սա ընդդիմությունը չի ասում, սա փաստում է անգամ Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայությունը։ Հիմա ինքներդ ասեք, Ադրբեջանն ինչի՞ է պատրաստվում։

Leave a Comment