Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է հետևողականորեն ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և ընդհանուր շահերի վրա»,-ասվում է գրառման մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

460 դիտում

Leave a Comment