Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ


Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել:

Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։

Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ հիշեցնելով, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

718 դիտում

Leave a Comment