Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։
«Քոչարյանը երանի է տվել АФК սիստեմում աշխատած տարիներին, ասելով, թե բա գիտեք լավ փող էի աշխատում ու թողել է էդ «փողոտ» գործն ու եկել Հայաստան, որ մասնակցի ընտրություններին ու երկիրը «փրկի»։
Մեկը լիներ Քոչարյանին ասեր, դու Հայաստանի նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում ու էն կարգի, որ ընտանիքդ մեկ տասնամյակում միջին վիճակագրական սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքից դարձավ Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։
Հ.Գ. Ինքնագովեստով էիր զբաղված, թե իբր քո փորձառությունը ոչ ոք չունի ու, իսկապես, «փարա» աշխատելու մեջ քո փորձառությունը ոչ ոք չունի»,- գրել է քաղաքագետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
844 դիտում