Այսօր ավելի քան 3 ժամ 3 տասնյակ լրագրողների հարցերի է պատասխանել երկրորդ նախագահը՝ Հայաստանի զինանշանի, Արարատ լեռան ու Խոր Վիրապի կոլլաժի ֆոնին: Նախընտրական կրքերից ու ինտրիգներից մինչև աշխարհաքաղաքական ու անվտանգային վերլուծություններ՝ նա ներկայացրել է Հայաստանի ապագայի իր պատկերացումը: