Հավանաբար, շատերդ լսեք եք «հիբրիդային պատերազմ», «մեդիա մանիպուլյացիա», «կիբերհարձակում» կամ «տեղեկատվական գրոհ» արտահայտությունները: Սրանք սոսկ բառեր չեն, այլ արդեն մեր կյանքի անբաժան մասը: 21-րդ դարում ինֆորմացիան՝ լինի իրական, թե կեղծ, աշխարհաքաղաքական պայքարի միջոց կամ զենք է՝ առավել քան երբեւէ:
Հիբրիդային պատերազմը ժամանակակից կոնֆլիկտի ձեւ է, երբ հակառակորդները կռվում են ոչ միայն ավանդական զենքով, այլեւ կիրառում են ինֆորմացիոն գրոհներ, կիբերհարձակումներ, փորձում են ճնշել քաղաքական ու տնտեսական լծակներով, հովանավորում են հակառակորդի ընդդիմությանը, նույնիսկ ահաբեկչություն են կազմակերպում:
Հիբրիդային պատերազմի մաս են օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյացիաներն ու միջամտությունը, անգլերեն՝ foreign information manipulation and interference կամ պարզապես FIMI:
FIMI-ն սովորական ապատեղեկատվություն չէ: Այն սպառնալիք է, որն օգտագործվում է՝ տարբեր մեթոդներով մեզ մանիպուլացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter