Հայաստանը գծում է իր «կանաչ» քարտեզը. համայնքները ձևավորում են սեփական էներգետիկ օրակարգը – CIVILNET

Մինչ համաշխարհային հանրությունը փնտրում է կլիմայական փոփոխություններինՑ դիմակայելու ուղիներ, հայաստանյան համայնքները ձևավորում են էներգետիկ անկախության սեփական օրակարգը՝ փորձելով արդյունաբերական անցյալի ժառանգությունից անցում կատարել կայուն տնտեսության։ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության ներկայացուցիչները հունվարի 29-ին Երևանում հայտարարեցին, որ մինչև 2027-ը Հայաստանի անդամակցող համայնքների շուրջ 75%-ը կունենա մշակված կլիմայական ռազմավարություն։ Երևանում հունվարի 29-ին կազմակերպված մեդիա նախաճաշի ձևաչափով անցկացված քննարկման ժամանակ ընդգծվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները դիտորդի կարգավիճակից անցնում են ռազմավարական փոփոխությունների իրականացման փուլի։ Արևելյան գործընկերության տարածաշրջանում արդեն 15 տարի գործող այս նախաձեռնությունը, որն ամբողջ աշխարհում միավորում է շուրջ 12,000 համայնք, Հայաստանում նոր թափ է հավաքում։ Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը […]

Leave a Comment