https://arm.sputniknews.ru/20260129/siriaji-qrderi-harcum-irakanacvum-en-rdi-ev-turqiaji-mtahghacats-gvortsyntacnery-lavrvov-98232558.html
Սիրիայի քրդերի հարցում իրականացվում են ՌԴ–ի և Թուրքիայի մտահղացած գործընթացները. Լավրով
Սիրիայի քրդերի հարցում իրականացվում են ՌԴ–ի և Թուրքիայի մտահղացած գործընթացները. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովի խոսքով` չնայած մոտեցումների բոլոր նրբություններին և տարբերություններին, Սիրիայի հարցում Մոսկվան և Անկարան միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել: 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T20:26+0400
2026-01-29T20:26+0400
2026-01-29T20:26+0400
սիրիա
քուրդ
սերգեյ լավրով
ռուսաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97924926_0:0:3074:1730_1920x0_80_0_0_bb406b0a2fe469c0739fb70b4ee53c13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց էին մտածում Սիրիայի քրդերին երկրի քաղաքական կյանքին ինտեգրելու գործընթացների մասին, և հիմա այդ գործընթացները սկսում են իրագործվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ինչպես նշել է Լավրովը, չնայած բոլոր նրբություններին և մոտեցումների տարբերություններին, Սիրիայի հարցում Մոսկվան և Անկարան միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել:«2019-2020 թվականներին տեղի ունեցած մի քանի գագաթնաժողովների արդյունքում ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ Սիրիայում քրդերի ծրագրերի մասով առկա կասկածների չեզոքացման վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերն արդեն միս ու արյուն են ստանում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությունը և անցումային շրջանի կառավարությունը հունվարի 18-ին համաձայնության են եկել, որը նախատեսում է հրադադար և քրդական կազմավորումների ինտեգրում կառավարական ուժերում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, այդ թվում՝ հյուսիսարևելյան Դեր Զոր և Ռաքքա նահանգների փոխանցումը ինքնավար քրդական վարչակազմից Սիրիայի կառավարությանը, որը նաև պատասխանատվություն կստանձնի այնտեղի ճամբարներում պահվող, «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող անձանց և նրանց ընտանիքների գործերի համար:
սիրիա
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97924926_343:0:3074:2048_1920x0_80_0_0_0b0d8e735e5de98a6f0dd82f5c8c742e.jpg.webp
սիրիա, քուրդ, սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա
սիրիա, քուրդ, սերգեյ լավրով, ռուսաստան, թուրքիա
Լավրովի խոսքով` չնայած մոտեցումների բոլոր նրբություններին և տարբերություններին, Սիրիայի հարցում Մոսկվան և Անկարան միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել:
«Ժամանակակից Սիրիայում սկսվել են գործընթացներ, որոնք մենք վաղուց մտածել էինք թուրք բարեկամների հետ։ Նկատի ունեմ քրդերի ներգրավումը քաղաքական կյանքում, քաղաքական և ուժային կառույցներում, սիրիական բանակում», – ասել է նախարարը թուրքական «Turkiye» թերթին և «TGRT» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Լավրովը, չնայած բոլոր նրբություններին և մոտեցումների տարբերություններին, Սիրիայի հարցում Մոսկվան և Անկարան միշտ ընդհանուր դիրքորոշումներ են գտել:
«2019-2020 թվականներին տեղի ունեցած մի քանի գագաթնաժողովների արդյունքում ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ Սիրիայում քրդերի ծրագրերի մասով առկա կասկածների չեզոքացման վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերն արդեն միս ու արյուն են ստանում», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարությունը և անցումային շրջանի կառավարությունը հունվարի 18-ին համաձայնության են եկել, որը նախատեսում է հրադադար և քրդական կազմավորումների ինտեգրում կառավարական ուժերում: Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, այդ թվում՝ հյուսիսարևելյան Դեր Զոր և Ռաքքա նահանգների փոխանցումը ինքնավար քրդական վարչակազմից Սիրիայի կառավարությանը, որը նաև պատասխանատվություն կստանձնի այնտեղի ճամբարներում պահվող, «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող անձանց և նրանց ընտանիքների գործերի համար: