– Նիկոլի գծած շրջանակներում սպասելիքը մեկն է՝ անարդար դատավարություն, հրահանգավորված դատարան։ Այս շրջանակներում հասկանալ, որ Նիկոլի պայմաններում հնարավոր է արդարադատություն, նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ և փորձել սեփական անգործությունն ինչ-որ կերպ արդարացնել,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների գործով դատական նիստին էր եկել՝ իր աջակցությունը հայտնելու քաղաքական խոսքի համար անազատության մեջ գտնվող Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին։
– Այսօր այստեղ ենք ոչ թե արդարադատությանը նպաստելու, այլ Վազգենին ու Նարեկին ասելու, որ դուք մենակ չեք։ Այն զրկանքները, որ կրում եք, ՀՀ հասարակության համար տեսանելի են։ Մենք շատ լավ գիտենք՝ քրեական օրենսգրքով պատժելի որևէ արարք չեք արել։ Շատ լավ գիտենք՝ աղդամցի Ալենը սուտ մատնություն է արել ձեր դեմ․․․ չկա դատաքննություն, սա ցուցադրական պատիժ է՝ տեսեք, թե ինչ է լինում Նիկոլի դեմ պայքարող մարդկանց հետ, այն մարդկանց հետ, որոնք ուզում են հայրենիք ունենալ,– հավելեց Աննա Մկրտչյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: