Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել եմ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի խնդիրը․ Տիգրան Աբրահամյան

Այսօր խորհրդարանում ընդունել եմ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել եմ ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի խնդրին և նրանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությանը։

Հաշվի առնելով Շվեյցարիայի խորհրդարանի՝ Արցախի հարցով ընդունված բանաձևը, զրույցի ընթացքում անդրադարձել եմ Արցախի դեմ իրականացված ագրեսիային, արցախցիների՝ միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ոտնահարմանը և արցախցիների բռնագաղթին։

Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման տեսանկյունից խոսել եմ Ադրբեջանի հրահրած սպառազինության մրցավազքի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ 2021–23 թթ իրականացված ագրեսիայի և օկուպացիայի խնդրին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան

Leave a Comment