
Իրանի իշխանությունները, նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանով, կհրապարակեն բողոքի ցույցերի հետևանքով բոլոր զոհվածների անունները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբեին:
Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին: «Նպատակն է բացահայտել յուրաքանչյուրին, ով ստում է», – հավելել է նա:
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3117-ի, նրանց թվում կան ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցներ: