
«Քրիստին» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային, ամենից շատ տուժել են երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները։ Առնվազն հինգ մարդ է զոհվել, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքը ջրհեղեղների, սողանքների եւ զգալի ավերածությունների պատճառ է դարձել, հայտնում է BBC-ին։
Տրանսպորտային հաղորդակցությունը Պորտուգալիայի ողջ տարածքում դադարել է։ Ճանապարհները, այդ թվում՝ Լիսաբոնը երկրի հյուսիսի հետ կապող գլխավոր ավտոմայրուղին, ինչպես նաեւ երկաթուղային գծերը փակվել են տապալված ծառերով եւ բեկորներով։
Պորտուգալիայով անցնելով «Քրիստին» փոթորիկը շարժվել է դեպի արեւելք եւ հասել Իսպանիա՝ իր հետ բերելով ձյուն, անձրեւներ եւ ուժեղ քամի։
Անդալուսիայում արտակարգ ծառայությունները վատ եղանակի հետ կապված մոտ 2000 միջադեպի մասին են հայտնում։