ֆուտզալի Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիտվայի ընտրանուն, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3-3)։

Մեր հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Միքայել Խանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։ Տանտերերից դուբլ գրանցեց Էդգարաս Բարանաուսկասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գիտիս Վասիլիուսը։

Այդպիսով, Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը խմբային փուլում վաստակեց 7 միավոր և առաջին տեղով դուրս եկավ B խմբից, որտեղ ընդգրկված էր նաև աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականը։

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Leave a Comment