UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնել է ըմբշամարտի RAF լիգայում կայանալիք հաջորդ գոտեմարտում իր մրցակցի անունը։
Փետրվարի 28-ին Տեմպեում (ԱՄՆ) կայանալիք մրցաշարում Ծառուկյանը կմրցի ամերիկացի Ջորջիո Պուլասի հետ։
Հիշեցնենք, որ RAF-ի հովանու ներքո հունվարի 10-ին անցկացրած նախորդ գոտեմարտում Ծառուկյանը հաղթանակ էր տարել ամերիկացի Լենս Պալմերի նկատմամբ։