
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հիասթափություն է հայտնել ԵՄ-ի կողմից Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագիր կնքելու որոշման կապակցությամբ։
«Եվրոպան Հնդկաստանում արտադրված վերամշակված նավթամթերք է գնում ռուսական պատժամիջոցների տակ գտնվող նավթից և չէր ցանկանում ավելի բարձր սակագներ սահմանել հնդկական ապրանքների վրա, քանի որ վարում էր իր սեփական առևտրային բանակցությունները», – չորեքշաբթի օրը CNBC News-ին ասել է նա։
«Եվրոպացիները չէին ուզում միանալ մեզ։ Նրանք պետք է անեն այն, ինչ իրենց համար լավագույնն է, բայց ես հիասթափված եմ եվրոպացիներից»,- ասել է Բեսենթը։