Հույս կա առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում հայ-թուքական սահմանի բացում տեսնենք․ ՀՀ ԱԳՆ ելույթ է ունեցել Ստրասբուրգում

Հունվարի 26-28-ը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նտաշրջանին ելույթ է  ունեցել նախարար Միրզոյանը, նա պատասխանել է եվրապատգամավորների հարցերին, որոնք շոշոփում էին ինչպես 2025 թ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության իրագործման այլնպես էլ ՀՀ-Ադրբեջանի միջև առևտրային հարցեր, հայ-թուրքական սահմանաի բացման ո Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակման հարցեր։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը առիթ էր նաև շեշտելու Հայաստանի կողմից 25 տարի առաջ ընտրված ճանապարին հավատարիմ լինելու մասին։

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25 տարին ցույց է տալիս, որ Հայաստանը հավատարիմ է իր կողմից 25 տարի առաջ ընտրված ուղուն, ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հստակեցրեց ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։

Այս տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ինչը առիթ էր խոսելու այդ մասին՝

«Այս հունիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Մեզ համար սա կարևոր իրադարձություն է մեր ժողովրդավարության անշրջելիության ամրապնդման գործում: Սա այն պահն է, երբ հայ ժողովուրդը ցույց կտա, որ իր կամքը մեր երկրում ուժի միակ աղբյուրն է:

Այնուամենայնիվ, մենք միամիտ չենք ժամանակակից աշխարհի իրականության նկատմամբ: Մենք գիտենք, որ ազատության թշնամիները քնած չեն: Մենք պետք է ընդունենք, որ նրանք կարող են շատ ստեղծագործ լինել: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների և միջամտության անօրինական սցենարների համար և նրանք տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվամիջոցների ռեսուրսների»

Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային թեման 2025թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության հարցն էր։ Այս առումով նաև բազմաթիվ հարցեր հնչեցին եվրապատգամավորների կողմից։ Մասնավորապե թե որքան տևական կլինի խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս առումով ՀՀ արտգործնախարարը հստակեցրեց, որ դա կախված է Ադրբեջանից ու Հայաստանից և որ խաղաղությունը մի բան է, որը մշտապես հոգ տանելու կարիք ունի։ Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն՝ ձեռնարկելով վճռական քայլեր, հիշեցրեց նախարարը՝

«2025թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ մենք նախաստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Մենք ընտրելու ենք համագործակցությունը բախման փոխարեն և զարգացումը՝ անկման փոխարեն։

Բաքվում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս՝ դեռ 19-ը այնտեղ են»։

Պատերազմի վերսկսման ռիսկի մասին խոսելով եվրոպացի պատգամավորներին Արարատ Միրզոյանը նաև բացատրեց, որ փաստաթղթերը բաց են ուսումնասիրելու համար՝

«Երկու կողմերը համաձայնել են բացել երթուղիները, հաղորդակցման ուղիները ապաշրջափակել և այնտեղ TRIPP ուղու մասին հստակ դրույթ կա, ուստի չկա «Զանգեզուրի միջանցք», երկու կողմից համաձայնեցված նման միջանցք չկա»։

ՀՀ ԱԳՆ նաև նշեց, որ Բաքվի հետ քննարկվում են երկկողմանի առևտրի հարցեր։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հարուստ  երկխոսության օրակարգ կա և հայ-թուրքական երկխոսության  վերջնանպատակն ըստ Միրզոյանի դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումն է և սահմանի բացումը՝

«Մեզ հաջողվել է վստահությունն ամրապնդող զանազան միջոցառումներ իրականացնել։ Գյումրի-Կարս երկաթուղին կվերականգնվի և այս երկաթուղով տարանցում կիրականացվի։ սակայն եթե անկեղծ լինեմ հիմնական հարցը ոչ թե ինչն է, քանի որ այն արդեն համաձայնեցված է, այլ երբը։ Եվ իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք առաջիկա օրերին ու շաբաթների ընթացքում հետո արդեն լիովին կբացենք սահմանը»։

Հայաստան-ԵՄ հարաբերություններում մուտքի արտոնագրային ռեժիմի տրամադրման հարցում երկխոսությունը սկսվել է տեղեկացրեց նախարարը՝

«Մենք մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսել ենք ԵՄ հետ և հուսանք ոչինչ չի պատահի և գործընթացը շատ սահուն կընթանա և արագ։ Թեև նոր է սկսվել երկխոսությունը՝ արդեն կա գործողությունների ծրագիրը։ Աշխատում ենք ամեն օր պահանջը առանց մուտքի արտոնագրի բավարարումն է։ Հուսանք եկող ամիսների ընթացքում, գուցե մյուս տարի, բայց Հայաստանում սպասում են ժողովուրդը որ առաջիկա ամիսների ընթացքում կտեսնեն առանց վիզային ռեժիմը»։

Եվրոպացի պատգամավորները անհանգստացած են ՀՀ իշխանությունների կողմից հայ հոգևորականների ձերբակալությամբ ու Հայ առաքելական եկեղեցում դեմ գործողություններով։ Հիշատակվում է, որ ՀՀ վարչապետը ասել է, որ ուզում է ինքը ղեկավարել Առաքելական եկեղեցին և այն փոխել ազգային կենտրոն ունեցող ազգային եկեղեցով։ Արդյոք դա ժողովրդավարական, կրոնական ազատությունների իրավունքների և խոսքի ազատության խախտում չէ, հարցնում է եվրոպացի պատգամավորը՝

«Հալածանք չկա հոգևորականների նկատմամբ Հայաստանում, սակայն ուզում եմ մի հարց ուղղել ձեզ` դուք ունե՞ք մի իրավիճակ, որտեղ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում  ժողովրդավար եղանակով ընտրված կառավարության  իշխանությունը ձեռքից առնելու և բռնի կերպով։ Բացահայտ սպանության կոչեր են անում, ընդ որում դրանցից մեկը ես էի, ո՞րը կլիներ ձեր որոշումը»։

Leave a Comment