Ժամանակը սպառվում է․ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստ են գործել Իրանի դեմ այնպես, ինչպես դա արեցին Վենեսուելայի դեպքում․ Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ «հաջորդ հարձակումը» կլինի «շատ ավելի վատը», և կոչ է արել Թեհրանին կանխել այն։ Նա հույս է հայտնել, որ Իրանն «արագ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «մեծ նավատորմ» է ուղարկել տարածաշրջան, միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ Թեհրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել։
«Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ», – ասել էր Թրամփը։