Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:
Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է. ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին` երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.
🔹Պարտաճանաչ վճարե՛նք մեր հարկերը
🔹Ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը
🔹Չփախցնե՛նք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ
Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ. թող խաղաղ երկնքի տակ ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:
Փառք զինված ուժերին,
Փառք նահատակներին,
Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Երկու զինվորի հպարտ մամա🤍
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: