Վինիսիուս Ժունիորը պատրաստ է հեռանալ Մադրիդի «Ռեալից», եթե պայմանագրի երկարաձգման խնդիրը չլուծվի մինչեւ ապրիլ, հաղորդում է El Nacional-ը։ Վինիսիուսի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 30 միլիոն եվրո։
Վինիսիուսը 2018-ին «Ֆլամենգոյից» է տեղափոխվել «Ռեալ» 45 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 31 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։