28 հունվարի 2026 – 13:46 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բանակի օրվա առթիվ հղած ուղերձում «ցավով արձանագրել է, որ անցնող մոտ 8 տարում արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»։
Նա հույս է հայտնել, որ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը:
«Քաղաքական ղեկավարության՝ «իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար»:
Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել:
Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:
Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին:
Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին»,- ասվում է ուղերձում»,-ասվում է ուղերձում: