«Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոյի 16-ամյա որդին՝ Էնցո Ալվեսը, ստորագրել է իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ նրա հայրը՝ լեգենդար բրազիլացին, «Ռեալում» խաղացել է 2007-ից 2022 թվականներին։ Մարսելոն անցկացրել է 546 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 104 գոլային փոխանցման հեղինակ։