««Նիպա» վիրուսի երկու դեպք է գրանցվել»․ Հնդկաստանի ԱՆ

««Նիպա» վիրուսի երկու դեպք է գրանցվել»․ Հնդկաստանի ԱՆ

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հերքել է երկրում Նիպա վիրուսի հինգ դեպքի մասին տեղեկությունները՝ նշելով, որ 2025 թվականի դեկտեմբերից ի վեր Արևմտյան Բենգալիայում գրանցվել է ընդամենը երկու դեպք։

«Իրավիճակը մշտական հսկողության տակ է. ձեռնարկվում են հանրային առողջապահության բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- հավելել է գերատեսչությունը։

Ավելի վաղ Independent-ը գրել էր, որ Հնդկաստանի իշխանությունները փորձում են զսպել Նիպա վիրուսի բռնկումը, և դեպքերի թիվը հասել է հինգի։

Նիպան առաջացնում է տենդ և էնցեֆալոպաթիա՝ ուղեղի բջիջների վնասում: Վիրուսը տարածվում է չղջիկների և մկների միջոցով:

Leave a Comment