
Մեր բանակը, վերակակազմավորվելով 34 տարի առաջ՝ հզոր մարտական ուղի է անցել, դեմ հանդիման կռվելով մեզ թվապես գերազանցող թշնամու, իսկ վերջին պատերազմում՝ թշամական ընդարձակ դաշինքի դեմ: Այս ամենում մեր բանակը և նրա լավագույն մարտիկները շարունակաբար դրսևորել են իրենց աննկուն կամքը, անձնվեր խիզախությունը ու հավատարմությունը հայրենիքին, իրենց կյանքով և արյունով պաշտպանել են այն: