Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ ուղերձ է հղել։ Նա նշում է, որ վերջին տարիներին «հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ են արվել մեր բանակում»։ Փաշինյանը վստահ է՝ ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Ուղերձը՝ ստորեւ։ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։ Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում։ Առաջինը՝ […]