«Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բիլբաոյի «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը շարունակում է խնդիրներ ունենալ գոտկատեղի հատվածում, ինչը թույլ չի տալիս նրան ձեռք բերել կայուն մարզավիճակ։

Ըստ Marca պարբերականի՝ այս խնդիրը կարող է խոչընդոտել ֆուտբոլիստին մասնակցել Իսպանիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

​Նախորդ մրցաշրջանի վերջում ակումբն ու Ուիլյամսը պայմանավորվել էին սահմանափակվել պահպանողական բուժմամբ (առանց վիրահատության)՝ հույս ունենալով, որ վիճակը կբարելավվի, ինչպես դա հաջողվել էր ակումբի այլ խաղացողների դեպքում։

​Ցավոք, ձեռնարկված քայլերը սպասելի արդյունք չեն տվել։ Նիկոն որոշ ժամանակով դադար էր վերցրել ելույթներից՝ հետևելով վերականգնողական և կանխարգելիչ հատուկ ծրագրի։ Թեև ֆուտբոլիստը կատարել է բոլոր բժշկական ցուցումները, մեջքի ցավերից ազատվել այդպես էլ չի հաջողվել։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ուիլյամսը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment