Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա) դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Նա 6:3, 6:7, 6:1, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի 29-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Թիենին։
Կիսաեզրափակչում Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի և աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի դիմակայության հաղթողը։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։