Վերջին կես տարում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ

Վերջին կես տարում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ

Վերջին 6 ամիսների ընթացքում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ, պնդում է Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Նահորնյակը։
«Այս թվերը մեզ համար շատ վախեցնող են… Միայն այս երկու ամիսների ընթացքում մենք խոսում ենք երկրից հեռացած առնվազն կես միլիոն երիտասարդի մասին»,- ասել է Նահորնյակն ուկրաինական Novosti.LIVE հեռուստաալիքի եթերում։
Պատգամավորը պարզաբանել է, որ Վարշավայում բնակություն է հաստատել Ուկրաինայի երիտասարդ քաղաքացիների հսկայական թիվ։ Նա հավելել է, որ տեղի տաքսու վարորդների կեսն Ուկրաինայից են։
«Վարշավայի և Կիևի միջև միակ տարբերությունը էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայությունն է», – ընդգծել է Նահորնյակը։

Leave a Comment