27 հունվարի 2026 – 16:24 AMT
PanARMENIAN.Net – Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայտարարել է, որ Մոլդովան սատարում է Հայաստանին և հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում, հայտնում է Արմենպրեսը:
«Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։
Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»,- նշել է Սանդուն։
Սանդուն հավելել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա քաղաքացիներին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշումներին ու պաշտպանել իրենց ժողովրդավարական ապագան։