Աջակցում ենք հայ ժողովրդին, որը փորձում է պաշտպանել իր ժողովրդավարական ապագան․ Մոլդովայի նախագահՌուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում։ Այս մասին Սանդուն նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։

«Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»,- նշել է Սանդուն։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։

Leave a Comment