Հնդկաստանը և ԵՄ-ն ավարտել են ազատ առևտրի լայնածավալ համաձայնագրի շուրջ բանակցությունները

Հնդկաստանն ու Եվրամիությունն ավարտել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ գործարքը հնդկական շուկան կբացի ԵՄ 27 երկրների հետ ազատ առևտրի համար և նոր հնարավորություններ կստեղծի Հնդկաստանի 1,4 մլրդ բնակիչների ու Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների համար: Սպասվում է, որ Մոդին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նյու Դելիում Հնդկաստան-ԵՄ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնեն համաձայնագրի պարամետրերը:

Հնդկաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2024-2025 ֆինանսական տարում հասել է 136,5 մլրդ դոլարի։ Բանակցությունների արագացումը կապում են ԱՄՆ-ի հետ լարվածության և Վաշինգտոնի սակագնային քաղաքականության ֆոնին առևտրային ռիսկերը նվազեցնելու կողմերի ցանկության հետ: Պաշտոնական ստորագրումը տեղի կունենա իրավական ստուգումից հետո, որը կտևի մոտ 5-6 ամիս, իսկ համաձայնագրի մեկնարկը սպասվում է մեկ տարվա ընթացքում:

Leave a Comment