Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը, երեքշաբթի օրը հաղորդել է Figaro թերթը։
«Բուրբոնների պալատը (որտեղ գտնվում է խորհրդարանը – խմբ.) գրեթե միաձայն աջակցություն հայտնեց (օրինագծին – խմբ.) այս հարցի վերաբերյալ։ Պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատեցին օրինագիծը, որի նպատակն է արգելել սոցիալական ցանցերից օգտվելը 15 տարեկանից փոքր դեռահասների համար», – նշվում է հրապարակման մեջ։
Օրինագծի հեղինակը նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր և Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Մարն դեպարտամենտի ներկայացուցիչ Լորա Միլլերն է։ Նա նշել է, որ օրինագիծը նպատակ ունի «պաշտպանել ֆրանսիացի երիտասարդների հոգեկան առողջությունը» սոցիալական ցանցերի աճող ազդեցության ֆոնին, հիշեցնում է պարբերականը։